Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ով-ով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի Դաշնակցության ազդեցությունը և ուժը, որովհետև տեսել է՝ տեսել է Սփյուռքում, տեսել է նաև Հայաստանում․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 168․am-ի ուղիղ եթերում մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը Դաշնակցության զրո ազդեցության մասին, միևնույն ժամանակ Սփյուռքում Դաշնակցության օժանդակությունը խնդրելը հանդիպումները պատշաճ կազմակերպելու հարցում։
«Մենք մեր համահայկական ուժը և հնարավորության օգտագործումը հանուն մեր պետության զարգացման չենք պայմանավորել օրվա իշխանության էությամբ և բովանդակությամբ, որովհետև այդ ուժը ստեղծված է այս ժողովրդին և պետությանը ծառայելու համար։ Բայց դա իշխանությունները չեն հասկացել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն ոչ միայն խոչընդոտ չի հանդիսացել, այլև նպաստել է, որ երկրի ղեկավարի արտաքին պաշտոնական հանդիպումները անցնեն պատշաճ, քանի որ այստեղ գործ ունենք ինստիտուտի հետ և դա արվում է հանուն պետության։
«Շատ դժվար է ընդդիմադիր կուսակցության համար այս քաղաքականությունը, որովհետև շատ շատերը դա չեն հասկանում՝ հաճախ նաև իշխանությունը, հաճախ նաև մեր ընդդիմադիր գործընկերները։ Հայաստանում կա մի չգրված օրենք՝ եթե ընդդիմություն ես, դու ո՞նց կարաս իշխանություններին բարևես, իշխանությունների հետ շփվես․․․ մենք այս քաղաքականությունը ունեցել ենք նաև նախորդ իշխանությունների ժամանակ, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանա, երբ որ կասեցնում էր կուսակցությունը, մարդկանց բանտ էր նստեցնում, մեր մամուլն էր փակում։ Մենք հանուն պետության համագործակցում էինք, որովհետև սա մեր էությունն է։ Սա չի նշանակում, որ մեր գնահատականները իշխանությունների նկատմամբ փոփոխվում են, սա մեր վճռականությունը առաջիկա պայքարի մեջ չի նվազեցնում, բայց կան բաներ, որ մենք այդպես ենք մտածում և այդպես ենք շարժվում»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Իշխանությունն ու պետությունը տարբեր են, նշեց նա, մինչդեռ այսօր իշխանությունն ուզում է իրեն նմանեցնել պետությանը․ «Բայց «պետություն» և «իշխանություն» այս տարանջատումը կա և որևէ իշխանություն չփորձի իրեն նույնացնել պետության հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում․