Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի տարի առաջ այստեղ զեկուցում էիք և խոսում էիք Արցախում հայերի իրավունքների պաշտպանության մասին, մի տարի անց, այն իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Ձեր զեկույցից չի զգացվում, որ ցեղասպանությունից մեկ դար անց, նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանձնաժողովին զեկուցում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը։
Պատգամավորն մի շարք հարցեր ուղղեց նախարարին՝
1․«Հայաստան» խմբակցության չորս պատգամավորներ ծանոթանում էին Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի փաթեթներին։ Երեկ ստացվել է ԱԳՆ-ի գրությունը, որով մերժվում է պատգամավորներին թույլ տալ ծանոթանալ հերթական փաթեթին։ Կբացատրե՞ք՝ 4 ընդդիմդիր պատգամավոր ո՞նց են բանակցային գործընթացը խաթարել ու ո՞նց են կարող անուղղակի բացասական ազդեցություն ունենալ։
2․Մենք ծանոթացել ենք փաստաթղթին մեկ գերնպատակով՝ հանրային իրազեկվածության աստիճանը բարձրացնելու։ Եթե ձեզ թվում էր, որ մենք այդ փաստաթղթին պիտի ծանոթանանք ու դուրս գանք, ասենք՝ հրաշալի փաստաթուղթ էր, սխալվում եք։ Բնականաբար պիտի խոսեինք մտահոգությունների մասին, որոնք տեսել ենք։ Եթե այդ մտահոգությունները կարող եք փարատել, մի պարզ հարց կա՝ Ադրբեջանը ի՞նչ է զիջում։ Ես կարող եմ թվարկել՝ Հայաստանը ինչ է զիջել ու ինչեր է պատրաստվում զիջել։
3․Անցած տարվա կեսերին հիմնավորում էիք, որ Ալիևին դատելու համար մեզ մենակ պակասում է Հռոմի ստատուտը։ Հիմա հայտարարում եք՝ արդեն կա պայմանավորվածություն՝ միջազգային դատարանում եղած հայցերը հետ կանչելու։ Ուզում եմ հասկանալ՝ եթե դրա մասին եք բանակցում, մեզ այս անվտանգային ճգնաժամում միայն դա՞ պակասում էր, որ աշխարհի 200 պետություններից մենք քննարկենք ՌԴ նախագահի դատում ենք, թե չէ։ Հռոմի ստատուտն ընդունելուց մեզ միայն դա մնաց։
4․Արցախի հարցում պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է։ Արցախի հայերի վերադարձի իրավունը պաշտոնապես հետապնդո՞ւմ է ԱԳՆ-ն, թե՞ ոչ։
Վերջում էլ ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ զեկույցում նախարարն ամեն ինչի անդրադարձավ, Սփյուռքի հետ հարաբերություններից բացի։
Միրզոյանի պատասխանները լսելով՝ Վարդանյանն արձագանքեց, որ իշխանությունը բառախաղերով իրականությունը թաքցնում է ժողովրդից։ «Որոշել եք փաստորեն թիմով՝ ո՞րն է հայկական գյուղ, որը հայկական գյուղ չէ։ Փաստ կա․ այն 4 գյուղը, որ Ադրբեջանը պահանջում է և Նիկոլն ասում է պիտի գնանք այդ ճանապարհով ու պիտի գնամ հանրությանը համոզեմ, հայկական վերահսկողության տա՞կ են, թե՞ չէ։ Հայաստանի զինվորների թիկունքո՞ւմ են, թե՞ Հայաստանի զինվորների առջևում․․․ փաստորեն սահմանազատում, սահմանագծում արել եք առանց փաստաթղթի»։
Մանրամասն՝ տեսանյութում