|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ երեք մարզում` Արարատ, Վայոց ձոր, Արմավիր, ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում մարտի 16–ից սկսած։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16–18–ը, Արմավիրի մարզում՝ 18–22–ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնից նշում են, որ այս ծիրանենու ծաղկումը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25–28 օր։