|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ավարտվում է ԼՂՀ-ում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը:
Օրենքով նախընտրական քարոզչությունը պետք է սկսվի վաղը, սակայն այսօր առավոտյան արդեն մայրաքաղաք Ստեփանակերտում սկսվել է քարոզչությունը. առավոտյան Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի ճակատային մասում արդեն հայտնվել էին համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Գրիգորյանի նախընտրական շտաբի ցուցանակը, նրա նախընտրական պաստառները՝ ծրագրով եւ նկարով:
Yerkir.am-ին ԿԸՀ-ում ասացին, որ տեղյակ չեն այդ փաստի մասին: ԿԸՀ-ի նախագահից այս պահին չենք կարող որեւէ մեկնաբանությունը ստանալ. նա խոստացել է մեր թղթակցի հետ հանդիպել այսօր` ժամը 19:00-ից հետո: