Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Քանաքեռավանի իր տան բակում ծառից կախված վիճակում հայտնաբերված` «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն՝ 38-ամյա Էդգար Միքայելյանն ամիսներ առաջ էր դուրս եկել կալանավայրից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի վճռով՝ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամկետով: Նա պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Պատժի կրման սկիզբը հաշվվել 2014 թվականի ապրիլի 2-ից:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ Միքայելյանի պատիժն այս տարվա մարտի 9-ին փոխարինվել էր այլընտրանքայի պատժով՝ որոշակի ժամկետով հանրային աշխատանք կատարելը: Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` իր որոշած վայրերում:
Yerkir.am-ի տեղեկություններով, սակայն, Միքայելյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային պատժի կիրառումը հետաձգվել էր՝ կապված նրա վերաբերյալ քննվող մեկ այլ՝ յուրացումների գործի հետ: