|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թեև ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նոյեմբերի 26-ին է տրվելու, Երևանի փողոցներն արդեն «զարդարված» են որոշ ուժերի նախընտրական պաստառներով:
Երևանի փողոցներում փակցվել են իշխող ուժի` «Իմ քայլ»-ը դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառները:
Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով արգելված է պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ նախընտրական պստառների տեղադրումը: Քաղաքական ուժերը սա բացատրում են ժամանակի սղությամբ, թե` գովազդ տրամադրող ընկերությունները չեն հասցնի կատարել աշխատանքները:
