Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են համագործակցության հարցեր և իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու քայլերի շուրջ՝ դատարանի կողմից Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն իրականացրած անձի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո», - հայտնում է ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների մասին։
Բայրամովն ասել է, թե Հայաստանի կողմից երրորդ կողմերի ներգրավումը չի ծառայում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանին զինելու որոշ պետությունների փորձերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։
Փաստորեն՝ օրը 24 ժամ Ադրբեջանի կոմից զինվելը չի վտանգում խաղաղությանը, բայց Հայաստանի ինքնապաշտպանվելու իրավունքի իրացումը՝ այո։
Սա եւս վկայում է, որ Բաքուն խաղաղության չի ձգտում հավասարը-հավասարի սկզբունքով։