|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իսրայելից պարբերաբար զենք ձեռք բերող Ադրբեջանը, պարզվում է, կարծում է, թե Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելը սպառնալիք է պարունակում։
«Նման զգայուն պահին հայկական կողմին ակտիվ զինելը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպուրիա Պատելի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը։
Արհեստածին այդ երկրի ղեկավարը բնականաբար լռել է Ադրբեջանի կողմից ակտիվ զինվելու ու զորավարժություններ անցկացնելու մասին։