Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ջեյհուն Բայրամովը հյուրերին հանգամանորեն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների մասին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ է իրականացնում ազատագրված տարածքներում, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է մարդասիրական ականազերծմամբ։
Բայրամովն ընդգծել է, որ չնայած Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը և այդ երկրի արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։