Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Կայացել են Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները:
Բայրամովը Եվրախորհրդի կառույցներին մեղադրել է կողմնակալության մեջ, ինչն, ըստ նրա, խաթարում է համագործակցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում, որոնց հետ, սակայն, Ադրբեջանը որևէ առնչություն չունի։
Ավելին, նա ԵԽԽՎ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ խտրականության մեջ՝ ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ չվերադարձնելու որոշումից հետո։
Բայրամովը նշել է, որ նման քայլերը վնասում են փոխադարձ շփումներն ու հարաբերությունները՝ փակելով «երկխոսության գոյություն ունեցող ուղիները»։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵԽԽՎ-ն որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ ԵԽԽՎ-ն հղում է արել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի բացակայությունը հաստատող բանաձևին՝ հիշեցնելով նաև այն բանաձևը, որով Վեհաժողովը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները։