|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը. հաղորդում է RT-ն:
«Հաստատվել է, որ միջուկային գործարքի վերականգնումը՝ իր սկզբնական հավասարակշռված կառուցվածքով, բոլոր ներգրավված կողմերի իրավունքներն ու շահերն ապահովելու միակ ճիշտ միջոցն է: Վիեննայում JCPOA-ի շուրջ խորհրդակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու համար փոխադարձ տրամադրվածություն է ցուցաբերվել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նաև հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները համաձայնեցրել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, որոնք քննարկվել են Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցան բանակցություններ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների միջեւ: