Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը դիմելուց հետո արդեն 6 օրվա ընթացքում այդպես էլ ընդունելության չարժանացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կամ ԲԴԽ որևէ աշխատակցի կողմից, մարդիկ ժամանակ չունեին։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«ՀՀ քաղաքացու դիմումով արտահայտված խնդրանքը շատ պարզ էր՝ որդու մահվան վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնել ս/թ մարտի 12-ից հետո, քանի որ նշված օրը՝ պաշտպանական կողմի ճառով ավարտվելու է արդեն 3 տարի տևող գործի քննությունը, իսկ նոր դատավորի պարագայում այն վերսկսվելու է և միանշանակ լրանալու են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։
Դատաքննության ողջամիտ ժամկետների համար այդքան մտահոգ, այդ մասին նույնիսկ ֆիլմեր նկարահանող պաշտոնյաներն, ի վերջո աթոռից չկտրվելով, անտեսեցին որդեկորույս ծնողին, ի վերջո՝ «հպարտ քաղաքացուն», ում որդին ՀՀ զինված ուժերի հետախուզական գնդի զինծառայող է եղել։ Դատավորը այսօր նշանակվեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում, ով միանշանակ արժանի պրոֆեսիոնալ է, սակայն քրեական գործը ամենայն հավանականությամբ վերսկսվելու է զրոյից։ Ձեր գլխին կպնեն ձեր քաղաքական կինոները…։
Հ.Գ. Զինծառայողը մահացել է դեռևս 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզում մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հերթափոխով զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ քաղաքացիական ավտոմեքենայի հարբած վարորդը բարձր արագությամբ հարվածել և կողաշրջել է զինծառայողներին թափքում տեղափոխող ՈՒԱԶ-ը»,- գրել է Ասլանյանը։