|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Գրառումը՝ ստորև.
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում. Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը գլորվում է անորոշ ճգնաժամի մեջ, տարբեր երկրների կառավարությունները հստակ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարությանը թվում է, որ սա նոր հնարավորություն կարող է բացել մեր տնտեսության համար: Հերթական անգամ անպատասխանատու և իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի դրսևորում:
Հավանաբար տեղյակ չեն, որ ՀՀ բոլոր հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, միջազգային ավիաընկերությունները կանգնած են սննկացման եզրին,որը իր ուղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով ,իսկ դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային ,հստակ մեխանիզմներով ՝ թիրախային ծրագիր, եթե հուսները դնեն ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան, սրա հետևանքները ծանր է լինելու,.անշուշտ դրա մեղավորներին էլ կգտնեն,բայց միևնուն է դրանից մեր տնտեսությունը ուշքի չի գա:
Պարզապես լրջացեք, գնահատեք և գիտակցեք մեր երկրի առջև կանգնած իրական խնդիրները»,- գրել է նա: