01 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
30 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանիցի դաշնակցական, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Ռուդիկ Ավագյանի հետ: Այսօր էլ Մերուժանի գերդաստանը բնակվում է Արցախում: Եղբայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է, ԱԺ պատգամավոր: Արցախահայերի պես կենաց մահու պայքար են մղում Հայրենիքի համար: Պարտավոր ենք նրանց կողքին լինել, հանուն Արցախի, որն էլ ապհովում է Սյունիքի, Գեղարքոյնիքի, Երեւանի անվտանգությունը... սեպտեմբերի 2-ին, 18:00 լինենք Ազատության հրապարակում, հանուն Արցախի:
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր