Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի ուժերի առաջխաղացումը դանդաղ է, բայց հաստատուն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ Ռուսաստանին սատարելու նպատակով։
«Առաջիկա շաբաթներին՝ առավելագույնը մեկ-երկու ամսում, ռազմական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի․ Ռուսաստանի համար հաջող ելքն ուղղակի անխուսափելի է։ Պարզապես քանի որ խնդիրն այն է, որ պետք է խաղաղ բնակչությանն առավելագույնս հեռու պահել ամեն հնարավոր աղետներից, և միևնույն ժամանակ սեփական շարքերում կորուստները նվազագույնի հասցնել, հետևաբար, Ռուսաստանի ուժերի առաջխաղացումը դանդաղ է, բայց հաստատուն»,-ասաց Դավիթ Ջամալյանը։
Նա նշեց՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Նովոռոսիայում ռուսական պետականության համար ունի գոյաբանական նշանակություն։
«Առանց չափազանցության գոյաբանական նշանակություն ունի նաև մեզ համար, որովհետև այն աղետը, որ մեր գլխին բերվեց 44-օրյա պատերազմի տեսքով՝ գշագրվել և իրականացվել է այն նույն ուժային կենտրոնների կողմից, որոնք Ուկրաինան տարիներ շարունակ վերածել են անտիռոսիայի»,-ասաց ռազմական փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում․