կարևոր
769 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-13 10:12
Քաղաքական

Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են` աբսուրդի ժանրից է. Տարոն Մանուկյանը՝ իր ձերբակալության մասին

Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են` աբսուրդի ժանրից է. Տարոն Մանուկյանը՝ իր ձերբակալության մասին

Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են` աբսուրդի ժանրից է: Դուրս գալով ՁՊՎ-ից, ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը:

Նշենք, որ հուլիսի 10-ին՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ 

Խուզարկություններին նախորդել է դաշնակցական 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի տանն իրականացված խուզարկությունը, ապա ձերբակալությունը։ Նրան իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ, թեև երիտասարդը պարզապես «սթրայք բոլլ» խաղի սիրահար է։  

Հուլիսի 10-ին ձերբակալված երիտասարդների պաշտպանության իրավունքը, հիշեցնենք, խախտվել էր, քանի որ ՔԿ-ն թույլ չէր տալիս փաստաբաններին մուտք գործել ՔԿ և հանդիպել իրենց պաշտպանյալներին։

Ավելին՝ տեսանյութում: