| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2650 դիտում,
        
            2650 դիտում,  1 տարի առաջ - 2024-01-10 20:40
            1 տարի առաջ - 2024-01-10 20:40  
         
                
            Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդարդառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին:
«Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելուց հետո առաջին անգամ էի տեսակցության գնում:
Դժվար է պատկերացնել, որ Արմենի նման մարդը նույնիսկ մեկ օր կարող է բանտում անցկացնել, բայց դե իշխանությունն ամեն ինչ իր գարշելի պատկերացումներով է չափում և, ցավոք, Արմենը շարունակում է բանտում մնալ:
Մեկ այլ ՔԿՀ-ում` «Վարդաշենում» այսօր նաև Մամիկոն Ասլանյանին ու Նարեկ Մալյանին եմ տեսակցել:
Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են:
Այսօր նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:
Այս մարդիկ իրենց արդար պահանջը ձևակերպելիս ու իրենց հայրենիքի հետ տեղի ունեցածի հետ չհամակերպվելով բախվել են պետական բութ մեքենային, որի հետևանքով մի մասը նստած է, մի մասը` տնային կալանքում կամ վարչական հսկողության տակ` կարված գործի ներքո:
Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան»,- գրել է նա: