|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ընթացքում գործով անցնող հայերը շարունակում են պնդել, որ իրենք հանցագործ չեն, և իրենց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:
Թեպետ ադրբեջանական կողմը գրեթե չի լուսաբանում մերոնց ելույթները, սակայն առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու ինչպես թեմայի սնանկությունը, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող հայերի կամային պայքարը:
Ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո»։