Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հոդվածը՝ տպագրված «Հորիզոն» շաբաթաթերթում։
2020թ․ աղետալի պատերազմից հետո սկսված հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի նոր փուլը երբեք կանխատեսումների պակաս չի ունեցել, ընդ որում ոչ միայն փորձագիտական, այլ նաև պաշտոնական, այդ թվում միջազգային խոշորագույն ուժային կենտրոններից։ Քանիցս նշվել են շրջանակային համաձայնագրի կամ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման մոտավոր ժամկետներ։ Այդպիսի ժամկետների մասին հայտարարություններ, որոնք գլխավորապես վերաբերում էին դեկտեմբեր ամիսներին, ընդ որում և՛ 2021թ․ դեկտեմբերին, և՛ 2022թ․-ի և 2023թ․ի, պարբերաբար հնչում էին և՛ Վաշինգտոնից, և՛ Բրյուսելից, և՛ Մոսկվայից։ Միջազգային հարաբերություններում քաղաքական գործընթացի տարբերակման փորձի բացակայությունը հայ և օտար փորձագետներին դրդում էին գրեթե անվերապահորեն հավատալու գերտերություններից եկող գրեթե հաստատական խոսքին։ 2020թ․ նոյեմբերից ցայսօր, երբ ենթադրվում էր, որ բանակցային գործընթացը պետք է առաջնորդեր խաղաղության, հայ-ադրբեջանական պետական սահմանին, ապա նաև շփման գծում արձանագրվել են մի շարք խոշորամասշտաբ բախումներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիա, Արցախում էլ՝ էթնիկ զտման ցեղասպանական գործողություն։ Հատկանշական է, որ և՛ 2021, և՛ 2022 Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, իսկ և՛ 2023թ․ Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիա է սանձազերծել աշնան ամիսներին, այսինքն ենթադրյալ ստորագրումից կարճ ժամանակ առաջ՝ պարզ դարձնելով, որ խաղաղության պայմանագիրը, նույնիսկ այն ձևով որ բանակցվում է, իր համար ընդունելի չէ։ Ադրբեջանը որդեգրել է բանակցային գործընթացից իրավիճակային օգուտներ քաղելու մարտավարություն, երբ կարևորը ոչ թե դեպի վերջնարդյունք գնալն է, այլ այդ ընթացքում Հայաստանին հնարավորինս շատ վնասելը։
Ստեղծված իրավիճակում ավելի քան ակնհայտ է, որ բանակցային այս փուլը դեպի արժանապատիվ, արդար ու իրավահավասար խաղաղությանն ուղղված գործընթաց չէ։ Այսօր արդեն լիովին պարզ է՝ հայ-ադրբեջանական բանակցություններում ուղղակի և անուղղակի ներառված, ինչպես նաև այդ գործընթացին առնչվող ցանկացած կողմ ունի հետաքրքրությունների իր ուրույն շրջանակը։ Ադրբեջանի համար դա իր հաղթանակները իրավաքաղաքական ամրագրման տանելու, իր ծավալապաշտությանը հագուրդ տալու, Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության համակարգը վերջնականապես կազմալուծելու և Հայաստանին տևական ժամանակ «ձախողված պետության» խարանով կնքելու, Արցախի ցեղասպանությունը մարսելու մի գործընթաց է։ Հայաստանի համար այս գործընթացը խիստ հավանական համարվող պատերազմի մեկնարկը հետաձգելուն, իսկ հնարավորության դեպքում խաղաղության հասնելու մի գործընթաց է, ինչը Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքի, թշնամական պահանջները ՀՀ ներքաղաքական տիրույթ բերելու արատավոր գործելաոճի պարագայում նույնպես հեռանկարում լավատեսական լինել չի կարող։
Միջնորդ պետությւոնները, յուրաքանչյուրն իր մասով փորձում է Հարավային Կովկասում հաստատել իր երաշխավորած խաղաղությունը։ Հարավային Կովկասում տարածաշրջանային քաղաքականության վրա ախարհաքաղաքական ազդեցությունը էապես ահագնացել է աշխարհում բռնկված պատերազմների և միջազգային վերադասավորումների արդյունքում հանգուցային ցամաքային կապուղիների վտանգվածությամբ կամ հաճախ ի սպառ փակմամբ։ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները Մոսկվային ավելի նախանձախնդիր են դարձրել հարավային ուղղության կապուղիների վրա վերահսկողություն հաստատելու ծրագրերում, Իրանի համար այս տարածքը դեպի հյուսիս և ԵԱՏՄ շուկա դուրս գալու անփոխարինելի կենսական գոտի է, Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանով անցնող միջանցքը հարյուրամյա այնպիսի նպատակ է, որի կարևորության մասին այնքան շատ է խոսվել, որ չարժի էլ անդրադառնալ։
Այս ամբողջ թնջուկի մեջ Արևմուտքն էլ ունի իր բազմաշերտ շահերը։ Հարավային Կովկասում խաղաղությունը, ճանապարհատրանսպորտային երթուղիների ապաշրջափակումը Թուրքիայի ծավալումը Արևմուտքից depi Արևելք ուղղորդելու և Ռուսաստանի ներկայությունը էապես սահմանափակելու գրավական է։ Միաժամանակ, Արևմուտքը պետք է դիվերսիֆիկացնի Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը։ Աշխարհակարգի կանոնները քանիցս ոտնահարած, Ռուսաստանի համար տնտեսական պատժամիջոցների շրջանցման հիմնական գոտու վերածված Թուրքիան որքան էլ որ ՆԱՏՕ-ի համար առանցքային երկիր է, միաժամանակ թուրքական անկանխատեսելիությունը Արևմուտքին պարտադրում է որոշակի կոմբիանցիաներով զսպել այդ երկրի ամբիցիոզ ախորժակը։ Այստեղ տեղին է հիշել Հենրի Քիսինջերի «Դիվանագիտություն» գրքի առաջին բաժնում զետեղված այն միտքը, որ միջազգային հարաբերությունների ավելի ագրեսիվ անդամների հետագա նպատակաները հսկողության տակ են պահվում միջազգային հարաբերությունների այլ դերակատարների կոմբինացիայի միջոցով, ինչն աշխարհում ուժի հավասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում։
Որքան էլ պարադոքսալ հնչի, այս գործընթացի անհաջող ընթացքի մեղավորներից է նաև ՀՀ գործող իշխանությունը։ Ադրբեջանական գրեթե բոլոր պահանջների բավարարմանը նպատակադրված՝ ՀՀ գործող իշխանությունը շարունակապես գայթակղում է Ադրբեջանին նոր զիջումների հնարավորություններով, ինչի պարագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանին կզրկի հավելյալ զիջումներ կորզելու հնարավորությունից։
Վերըհիշատակվածը հարավկովկասյան ներկա թնջուկի մի փոքր նկարագրությունն է միայն։ Այս տարածաշրջանը մարդկության պատմության ողջ ընթացքում է ուժային կենտրոնների բախման գոտի հանդիսացել, սկսած ներկա գլոբալիզացիայի նախատիպ համարվող հելլենիզմի ժամանակներից ու Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից։ Ուստի հիվանդագին միամտություն է կարծել թե Հարավային Կովկասում, կամ Առաջավոր Ասիայի այս հատվածում շուտով խաղաղություն է հաստատվելու։ Այս առումով արժե մտաբերել Ղարաբաղյան հիմնախնդրի հայտնի գիտակներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի և Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Թոմաս դը Վաալի հետևյալ մտքերը․
Կազիմիրով - «Դժվար է անգամ ասել, ինչով է ավելի հարուստ ղարաբաղյան կարգավորման փորձը՝ Ռուսաստանի և որոշ արևմտյան երկրների համագործակցությա՞մբ, թե՞ նրանց մոտեցումների տարբերությամբ և միմյանց դեմ պայքարով»։
Դը Վաալ - «Միացյալ Նահանգներն, ըստ էության, որևէ ռազմավարական շահ չունի Արևմտյան Բալկաններում։ Համեմատեք Լեռնային Ղարաբաղի հետ։ Հակամարտության գոտու հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են, արևմուտքում՝ Թուրքիան, հարավում՝ Իրանը։ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղն անցնում է շփման գծից ընդամենը 12 մղոն դեպի հյուսիս։ Ադրբեջանը դեպի Աֆղանստան զինուժի տեղափոխման հանգուցային կետ է։ Հայ համայնքը Վաշինգտոնում ամենաբարձր ձայն ունեցողներից է։ Այլ խոսքով, օբյեկտիվորեն ասած, այդ հակամարտությունը Միացյալ նահանգների համար շատ ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան երբևէ Բոսնիան ունեցել է»։
Այսպիսով բազմաշերտ խնդիրներով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, աշխարհքաղաքական բախումների թատերաբեմ հանդիսացող Հարավային Կովկասում վերջնական ու արդար խաղաղության հեռանկարը դեռևս շատ մշուշոտ է։ Հայ-թաթարական, հայ դարբեջանական բախումների պատմությունը ավելի քան 100 տարվա պատմություն ունի, պատմություն, որի տրաբանությունը հանգում է հայությանը կենսական տարածքներից զրկելու, ցեղասպանելու և պետականազրկելու ռազմավարական նպատակադրմանը։ Ներկա իրավիճակում հատկապես՝ երբ թարմ են վերջին պատերազմների վերքերը, էթնիկ զտումների փաստը և այլն կողմերի միջև ի սպառ բացակայում է փոխվստահությունը, և վերը հիշատակված ու տասնյակ այլ պատճառներով այս գործընթացը զուրկ է իրապաշտությունից։
Քննարկման այլ հարց է ստորագրվող պայմանագրի բնույթը․ արդյոք դա հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված պայմանագիր է լինելու, թե շրջանակային համաձայնագիր, ինչն առավելապես ուղղված կլինի երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման սկզբունքներին։ Դատելով հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ քննարկման փուլում է գտնվում շրջանակային համաձայնագիր, որում սակայն Ադրբեջանը փորձում է դետալային ամրագրման հասցնել իր համար կարևոր դրույթները, իսկ Հայաստանի համար կարևոր դրույթները՝ թողել հետագա բանակցությունների կամ քննարկումներին։ Այդպիսիններից է օրինակ սահմանազատման հարցը, որն Ադրբեջանն առաջարկում է թողնել հետագա քննարկումների։ Նկատենք, որ միայն սկզբունքերի հաստատմամբ կնքված պայմանագիրը, որը մանրամասն հասցեագրման չի ենթարկելու առկա խնդիրները իր բնույթով վտանգավոր է, քանի որ խոշոր հաշվով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև միջազգային հարաբերությունների սկզբունքների և միջազգային իրավունքի շուրջ պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարված տարբերություններ չունեն, խնդիրը այդ սկզբունքների և իրավունքի ադրբեջանական սուբյեկտիվ մեկնաբան մեջ է։ Օրինակ, հայկական կողմի դիրքորոշմամբ՝ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունեցել, քանի որ խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք է, այն ժողովրդի, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի ապրել։ Այս մոտեցումը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքին, Ադրբեջանը բնականաբար չի ընդունում։
Այնուամենայնիվ, անկախ մեր կամքից այս գործընթացը շարունակվում է, Հայաստանն էլ, բնականաբար, չի կարող հրաժարվել դրանից, նույնիսկ իշխանափոխության դեպքում։ Ուստի պետք է փորձել հնարավորինս իրապաշտորեն հասկանալ այս տեղապտույտից բացվող հնարավոր ճանապարհները՝ Հարավային Կովկասում զարգացումների հնարավոր սցենարները․
Խաղաղություն
Բնականաբար ենթադրվում է, որ խաղաղության ցանկացած գործընթացի վերջնարդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումը։ Ինչպես վերը նկատեցինք, ներկա տրամաբանությամբ այս գործընթացը հեռու է խաղաղության առաջնորդելուց։ Ամեն դեպքում արժանապատիվ խաղաղության համար անհրաժեշտ են նախապայմաններ՝ արդարություն, կողմերի միջև արժանապատիվ փոխհարաբերություններ, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, Արցախի ժողովրդի իր հողում պաշտպանված ու արժանապատիվ կյանքի ապահովումը և այլն, որոնք այսօր քննարկվող հարցերի շրջանակից դուրս են։
Միջազգային միջնորդություն և երաշխավորություն
Ըստ ամենայնի, բացառել չի կարելի, որ ներկա գործընթացը կհանգեցնի միջազգային որևէ ուժային կենտրոնի կամ կենտրոնների կողմից և՛ Արցախում և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական ինստիտուտների ներդրման և միջազգային երաշխավորության։ Սա չի կարելի բացառել նաև հաշվի առնելով կողմերի միջև առկա փոխվստահության խիստ անբավարար մակարդակը և համատեղ թշնամական անցյալը։
Պատերազմ
Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրությունը ևս այս գործընթացի հնարավոր արդյունքներից մեկն է՝ հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում Բաքվի կողմից սրված հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքն ու Հայաստանին անթաքույց ներկայացվող տարածքային պահանջները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը։ Հնարավոր պատերազմի հավանակությունը մեծացնող բազմաթիվ այլ գործոններ կան, որոնցից է ամեն գնով հայկական բանակի վերականգնումը խափանելու ձգտումը, միջազգային խորացող անորոշությունը և այլն։
Հակամարտության կառավարում/սառեցում
Առկա խնդիրների ծավալով և միջազգային դերակատարների միջև կոնսենսուսի բացակայությամբ պայմանավորված՝ հնարավոր է նաև արձանագրվի հակամարտության սառեցման և բանակցային գործընթացով դրա կառավարման գործընթաց։
Սպառազինության մրցավազք
Խաղաղության բացակայության և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի, դրա դիմակայությանն ուղղված հայկական հակաքայլերը կարող են հանգեցնել սպառազինության մրցավազքի, որն իրականում արդեն իսկ սկսվել է։ Սպառազինության նոր մրցավազքը է ուղեկցել և՛ երկրորդ և՛ երրորդ սցենարներին։
Նվազագույն այն իրավաքաղաքական միջավայրը, որը կարող է գոնե խաղաղության հույս ներշնչել
Հայկական աշխարհը, այդուհանդերձ, պետք է հստակ արձանագրի այն նվազագույն դրույթները, որոնք թույլ կտան որևէ համաձայնագրի տակ դնել հայկական կողմի ստորագրություն։ Այս առումով ՀՅԴ Բյուրոյի փետրվարի 5-ի հայտարարությունը պարունակում է սթափ և հակիրճ մոտեցումներ, մասնավորապես,
Կարդացեք նաև՝
Հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները․ մաս 2-րդ․ Գևորգ Ղուկասյան