Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր եմ պաշտոնապես ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս եւ չէի ցանկանա հապշտապ մոտենալ Խորհրդարանի ամբիոնին։ Սակայն ստեղծված իրավիճակը թելադրում է դա անել։ Ազգային ժողովի բարձր ամբիոնից բեռնափոխադրող մեր հազարավոր հայրենակիցներին դիմելով հայտարարեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Շուրջ 1200 բեռնատար այս պահին, 5-6 կիլոմտերանոց հերթում արդեն տեւական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթեւեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան»։
Պատգամավորը նշեց, որ ինքն ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ․«Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքները, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առեւտրային պայմանագրեր, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունենալու հայ ձեռներեցների եւ արտադրությունների համար»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ ադրեն երկու օր է չի կարողանում որեւէ հանգնամանալից բացատրություն ստանալ ոլորտի ենթադրյալ պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։
«Այսօր մեր հայրենակիցներին որեւէ հանգամանալից, հոդաբաշխ բացատրություն չի տրվում։ Ավելին, ոչ պաշտոնական զրույցներում՝ թաքցնելու համար սեփական անզորությունը, սեփական քաղաքացիների, տնտեսվարողների, գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված կառավարության պարտականությունների չկատարման պատճառաբանություն բերում են այլ երկրների, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներն ու դիրքորոշումները»,- ընդգծեց նա։
Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքաքացիների հարցերը, նաեւ արտաքին ճակատում կարողանա խնդիրները կարգավորել․ «Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունը հայտարարում է, թե անկարող է բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչեւ հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելը։
Կարելի է ամեն օր մանիպուլացնել սեփական հասարակությանը, հայտարարել տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին, բայց եղածն անգամ չեն կարողանում ապահովել։ Բա ի՞նչ եք կարող անել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։