կարևոր
3163 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-03 16:46
Աշխարհ

Կրեմլը խոսել է ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին

Կրեմլը խոսել է ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին

«ԱՄՆ-ը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ բոլոր ձևերով, Մոսկվան դա գիտի և միշտ զգոնության մեջ է», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է radiosputnik.ru-ն։

«Ամերիկացիներն այժմ հրաշքով փորձում են ֆինանսական բեռը տեղափոխել եվրոպացիների վրա: Եվրոպացիներն արդեն ստանձնել են 50 միլիարդ եվրոյի պարտավորություն։ Տեսնենք, թե ինչպես են ամերիկացիները շարունակելու դուրս գալ, որ իրենք էլ ոչինչ չծախսեն, միայն փող աշխատեն։ Բայց ամեն դեպքում նրանք պահպանում են իրենց թշնամական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ՝ իր բոլոր դրսեւորումներով։ Մենք դա գիտենք։ Մենք զգոնության մեջ ենք: Մեր նախագահը (Վլադիմիր Պուտինը) գիտի ինչ անել: Իսկ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը: