Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը գրում է.
«Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:
Դեպքի վայրից հայտնում են, որ քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:
Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։
Ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, իրականացված աշխատանքերից հետո հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը և նրանց տեղափոխել։
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ։