|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Անհանգստությամբ նշելով ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ Ժիրայր Անանյանը հավելել է որ միջազգային մարդասիրական մուտքի մերժումն՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը։
Նշյալի համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները։
Ամփոփելով՝ ընդգծվել է, որ իրավական պարտավորությունների և գործնական իրողությունների միջև անդունդը կարող է նեղացվել միայն ՄԱԿ ԱԽ և միջազգային հանրության համակարգված և սկզբունքային ներգրավվածության միջոցով»։