Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքների անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը:
Նա պատմել է, որ պատերազմի ընթացքում Յասամալ շրջանից մահացած իր ընկերներից Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնություն են կանչել: «Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների՝ զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա: Մենք հեռախոսով օպերատորին բացատրեցինք իրավիճակը: Նա ո՛չ ցավակցեց, ո՛չ էլ ասաց՝ Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 մանաթ, եթե ուզում եք գրանցենք ձեր կանչը: Ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից առանց ցավակցական որևէ խոսքի հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մի սենյակում 5 հոգով մնացած՝ զոհվածի ընտանիքը պետք է մեռնի, ինչ է, թե գումար չունի»,- գրել է Յուսուբովը: