կարևոր
5227 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-19 14:05
Քաղաքական

Ինչի՞ դիմաց է Նիկոլը երեխաներին հեռախոսներ նվիրում. Գագիկ Համբարյան

Ինչի՞ դիմաց է Նիկոլը երեխաներին հեռախոսներ նվիրում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում Նիկոլ Անհողի կողմից ներդրված այլանդակ ավանդույթները, երբ կապիտուլյանտին դիմավորող և նրա «պատվին» պարող և գոռգռացող երեխաներին հեռախոս էին «նվիրում» շարունակվում են հիմա էլ Սյունիքում...

Համացանցում լուսանկարներ են տարարծում, որտեղ պարզ երևում է, որ Նիկոլին դիմավորող երեխաների ձեռքում այս անգամ ևս երևացել են չինական էժան հեռախոսների տուփերը...

Հետաքրքիր է, այս երեխաների ծնողները չեն հասկանում, որ դա կաշառք է և շատ տգեղ է դիտվում... Ինչի՞ դիմաց է Նիկոլն այդ երեխաներին հեռախոսներ «նվիրում»... Եթե առանց պատճառի է` թող Հայաստանի բոլոր երեխաներին նվիրի, այլ ոչ թե իրեն այս կամ այն գյուղում դիմավորող երեխաներին...Դա բացահայտ կաշառք է, որով իրեն վարչապետ համարողը "գնում" է այդ երեխաների համակրանքը և նրանց ծնողների «սերն եւ հարգանքը»...»