Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեեւ, ատել մեր Հայրենիքը, իսկ ավելի ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը... (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը եւ այդպես շարունակ...): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է եւ հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել եւ ունակ են սեղծելու... Ատեցինք, հավատալով շինծու եւ պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին եւ այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»:
Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, եւ այդ բեռն Արցախն է... Ու մենք, հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը... Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը ոտնատակ տալով եւ, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի...
Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է, սպասումից ու անզորությունից ափերից դուրս եկած եւ պաշպանության նախարարության դարպասները մեքենայով ջարդող անհետ կորածի հայրն է եւ, վերջապես՝ այն իրականությունն է, որում հայտնվել է դրսից ու ներսից պատռոտվող մեր Երկիրը...
Իսկ մենք տոնական կամ առօրյա խնջույքի սեղանի շուրջ նստած տակավին կենաց ենք բարձրացնելու ի պատիվ մեր ազգի ու Հայրենիքի, առանց գիտակցելու, որ ատելով՝ սրբությունների պատիվ չեն պահում...
Դադարենք ատել ինքներս մեզ եւ, անգամ նրանց, ովքեր մեր մեջ ներարկեցին սեփականն ատելու հանցավոր բնազդը...»: