|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA), անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել է կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։ Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որին կից հրապարակված է հայ գերեվարված զինվորների լուսանկարը։
«Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրե՛ք դա հիմա։ Կոչ արեք Կոնգրեսին՝ հիմա՛», - գրված է լուսանկարին կից հայտարարության մեջ։