|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հայաստանում որոշ ժամանակ առաջ պետական հեղաշրջում իրականացրած անձինք իրենց համար ատրիբուտ էին ընտրել դագաղները, ծաղկեպսակները և մարդկանց նկատմամբ սպառնալիքները, ի հեճուկս այս ընտրված ատրիբուտիկայի, իրենք խոստանում էին, որ ձեր դեմքից ժպիտներն անպակաս են լինելու, այդ ժպիտները ձեզ ուղեկցելու են ամենուր՝ տանը, փողոցում, և այդ ժպիտներն ապահովելու էին՝ կարմիր գծերը և արագաչափերը հանելով, թանկացումներն էժանացնելով: Հիմա ստիպված եմ ուղղակի արձանագրումներ անել, որ արագաչափեր կան, կարմիր գծերն իրենց տեղում են, մի բան էլ ավելացել են, հանրային ծառայությունները՝ լույսը, ջուրը, գազը թանկացել են: Ժպիտների փոխարեն, հարգելի՛ հայրենակիցներ, փողոցում, տանը ձեզ մոտ հիասթափություն է, անկարողության զգացում և աճող արտագաղթ»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին:
Պատգամավորի հարցը մնաց անպատասխան, Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե հարց չի հնչել, հարցի փոխարեն հայտարարություն է արվել։
Մանրամասն՝ տեսանյութում։