|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են ինչո՞ւ չես խոսում Բերձորում տեղի ունեցածի վերաբերյալ: Ասում եմ, «բայց ի՞նչ ասեմ, վատ բան եղավ, չպետք է լիներ նման բան»:
Երկու օր է կարդում եմ այն բոլոր գրառումները, որ հայտնվում են պատիս: Այնուամենայնիվ երկու գրարում կառանձնացնեի, որոնց մեջ ցավ կար, մտահոգություն կար և նաև՝ զգոնության կոչ: Այդ երկու գրառման հեղինակները ՎԱՐԴուհի Սիմոնյանն էր և Կարինե Աշուղյանը: Մնացածի դեպքում, զուտ էմոցիա էր և կներեք, «ֆեյսբուքյան մոդային» հարմարվելու համար, անիմաստ քլնգոց: Հիմա, երբ արդեն դեպքից անցել է երկու օր, ուզում եմ հարցնել, Ինչո՞ւ, ու՞մ էր պետք կամ ձեռնատու այս ամենը:
Չեմ կարող արդարցնել ոստիկանների նման պահվածքը, բայց նաև չեմ կարողանում հասկանալ այդ՝ «100 ամյակը առանց ռեժիմի» ակցիայի հեղինակներին: Իրոք: Ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետությունը այդ ամենի հետ: Եղբայր, դուք հարց ունեք Հայաստանի իշխանությունների հետ, խնդրեմ, նրանք այստեղ են, գնացեք Ձեր խոսքը տեղ հասցրեք, մենք էլ, եթե համարենք, որ դուք ճիշտ եք, կգանք ձեզ կաջակցենք: Բայց գնում եք Արցախ, որ ի՞նչ անեք:
Արցախը այս օրերին ավելի լուրջ խնդիրների առջև է կանգնած, դուք, այնտեղ բազում ընկերներ ունեք, ովքեր ի տարբերություն Ձեզ, ուրիշ՝ շատ ավելի սոսկալի ռեժիմից են պաշտպանում այնտեղի ժողովրդին: Եթե, արդեն Տեղ գյուղում Ձեզ ընկերաբար զգուշացրել են, որ պետք չէ գնալ, ինչո՞ւ գնացիք: Հիմա կասեք, Հարութը իշխանությունների «թելն է թելում»: Ասեք ինչ ուզում եք, մտածեք , ինչ ուզում եք, ես մի բան գիտեմ, որ էդ «լամբակավոր» համազգեստ կրողների ուղեղները «թափված են» և բանականությունը նրանց համար խորթ հասկացողություն է:
Ցավում եմ, որ նման բան եղավ, բայց ես հավասարապես մեղադրում եմ երկու կողմին էլ: Եւ հետո, եթե գիտեք, որ նման կերպ են ընդունելու, Ձեր մարտավարությունը փոխեիք: Չէ, որ դուք «հնարամիտ» տղաներ եք, հրամանատարներ, ինչպես Ձեզ ներկայացնում են՝ պատերազմի հերոսներ: Բա Ձեր «պայծառ» միտքը, արժանապատվությունը ու՞ր կորան : Արդյո՞ք ընդունելի է, որ Ձեր պես տղերքը նստեն ու հարցազրույցներ տան այն մասին, թե Ձեզ ոնց են ծեծել: Տղերք, ինչ ուզում եք արեք, ինչ կառույց ուզում եք քանդեք, հերն էլ անիծած, եթե իհարկե կստացվի բայց Արցախից հեռու խաղացեք: Արցախը Ձեր պատվերների համար «աղանդեր» չէ»: