կարևոր
703 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-17 14:49
Հասարակություն

Ժողովո՛ւրդ, հասկացե՛ք, սա Հայաստանի դեմ ծրագիր է, Նիկոլը ձեզ խաբում է, օր առաջ պետք է հեռանա․ քաղաքացի

Ժողովո՛ւրդ, հասկացե՛ք, սա Հայաստանի դեմ ծրագիր է, Նիկոլը ձեզ խաբում է, օր առաջ պետք է հեռանա․ քաղաքացի

«Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, Հայաստանում իշխանափոխություն է պետք», - համոզված է Աշտարակի բնակիչը։  Նրա խոսքով՝ «հեղափոխական» իշխանությունն ամենուր խաբել և խաբում, մոլորեցնում է ժողովրդին։

«Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը, անհիմն կալանավորումներն ու թշնամու հետ բարեկամություն անելու քարոզչությունը այդ մեծ խաբկանքի մաս են կազմում»,-ասում է նա։

Քաղաքացու կարծիքով՝ այս հակահայ քաղաքականության բուրգը ղեկավարվում է Արևմուտքի կողմից, որի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է։

«Ծրագրվածը իրագործելու ճանապարհին Փաշինյանի կառավարությանը մեծապես աջակցում են իշխանական լրատվամիջոցներն ու իշխանության քարոզչամեքենայի վերածված Հանրային հեռուստաընկերությունը։Այս իրավիճակում ընդդիմությանը այլ բան չի մնում անել, քան այցելել Հայաստանի բոլոր բնակավայրեր և տուն առ տուն մարդկանց բացատրել, ներկայացնել ճշմարտությունը»,-ասում է քաղաքացին։
 

Մանրամասն՝ տեսանյութում։