|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլը խոսում է հայրենասիրության մոդելից` ասելով, որ «...կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Մեր երկրում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ դավաճանության մեջ հանրային հիմնավոր կասկածները չհաղթահարած անձը խոսում է հայրենասիրությունից:
Նույն կերպ Չիչչոլինան կարող էր քարոզել բարոյականություն, Հիտլերը` հումանիզմ և այլն:
Իսկ ինչո՞ւ պետք է կարգի հրավիրվեն փողեր մսխող բարձրաստիճան չինովնիկները, պետական բյուջեի միջոցներով անորակ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող գործարարները, եթե կառավարության «ղեկավարն» արդեն հանրահռչակվել է պետությունը քանդելու և Հայրենիքը թշնամուն հանձնելու իր առաքելությամբ:
Ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը լսի և հարգի մեկի «հայրենասիրական» թեզերը, ով խորտակել է Հայրենիքի նվիրական հաղթանակներն ու համազգային իղձերը:
Ամեն բան պարզ ու հասարակ է: Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ: Եթե «կոռուպցայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից»»: