կարևոր
4027 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 14:53
Քաղաքական

Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա․ Արտակ Զաքարյան

Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«ՔՊ տխրառչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկած է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում:

Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում` ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը: Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա: Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան: Որովհետև չգիտեք, թե ի՞նչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը: Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը: Որովհետև չե´ք հասկանում, թե ո՞րն է մեր ազգային շահը: Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի:

Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի իրավական պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան:

Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը:

Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից: Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա:

Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ: Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին: Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները` դիմացը ոչինչ չստանալով: Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները: Դու´ք եք հրահրել ներքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը: Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին: Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու:

Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ:

Առայժմ այսքանը»: