Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ տպավորության Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում: Այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում։
Ես չգիտեմ, թե իր ներկայիս դերի մեջ սեփական, թե այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնհայտ է, որ բանակի մարտունակության կամ հեղինակության վերականգնումը չպետք է սկսել նախարարի ուռճացված կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որևէ ձևով չի օգնում։
Ու սա այն դեպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։
Էլ չեմ խոսում այն մասին, որ ՊՆ-ն նույն օրվա լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիվ փոխհրաձգության, Արցախի Թաղավարդում հայ զինծառայողի վիրավորման մասին, իսկ պաշտպանության նախարարը «ուժեղ տղա» ոճի մեջ տեսանյութեր է տեղադրում՝ տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։
Ես որպես կանոն բովանդակային եմ արձագանքում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանության նախարարի վարքագիծը ցավոք ստիպում է վերջինիս հիշեցնել, որ «մկաններ պետք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց և անհրաժեշտ հարվածներ հասցնելուց, բանակի մարտունակության վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։
Բոլոր մյուս դեպքերում դրսևորվող վարքագիծն անընկալելի է և ոչ մի տեղ չտանող»,- գրել է նա։