կարևոր
3361 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 18:14
Քաղաքական

Այո՛, թշնամին հարձակման է պատրաստվում. Հակոբյան

Այո՛, թշնամին հարձակման է պատրաստվում. Հակոբյան

Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության հետ կատարվում եւ անհրաժեշտության դեպքում պատրատ լինի համարժեք քայլերի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն Հակոբյանը.

«Այո՛, թշնամին հարձակման է պատրաստվում

ՖԲ-յան իմ վերջին գրառմանն արձագանքելով (ստատուսի հղումը՝ մեկնաբանություններում), մտերիմներիցս մեկը ինձ գրում է՝ «… ժողովրդին վախացնում եք։ Ազգովի պատրաստվել խաղաղության, ոչ թե պատերազմի, Նիկոլին էլ պետք է հանել ռադ անել, որ ոչ թե պատերազմ լինի, այլ խաղաղություն, խաղաղությանը ինքն ա խանգարում…»։

Հարգելիս, բայց թշնամին բացահայտ է հայտարարում, որ պատրաստվում է հարձակման եւ թքած ունի հնչող միջազգային բոլոր հորդորների վրա, ինչով միշտ է առաջնորդվել։ Նա Զանգեզուրի միջանցքի եւ ութ գյուղերին տիրանալուն ծրագիր ունի։ Առայժմ։ Ինչ է՝ լուռ ու մունջ հետեւենք թշնամու առաջ ծնկած այս վիժվածքի պահվածքին ու Ալիեւի նվաճողական ծրագրերի իրականացմա՞նը…

Թշնամուց խաղաղություն չեն մուրում, նրան խաղաղությումը պարտադրու՛մ են։

Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության հետ կատարվում եւ անհրաժեշտության դեպքում պատրատ լինի համարժեք քայլերի։

Ի դեպ՝ պատերազմի խորհրդանիշ հրեշի «խաղաղության օրակարգին» զուգահեռ, մարդիկ կային, ովքեր ժամամանակին զգուշացնում էին, որ իր համար հարմար պահի թշնամին հայաթափելու է Արցախը, ինչը եւ տեղի ունեցավ։

Ալիեւի թիվ մեկ դաշնակիցը Հայաստանը կործանելու սցենարում վարչապետ կոչվածն է։ Եւ, այո՛, ամեն գնով սրանից օր առաջ պետք է ազատվել։

Իսկ թե ովքեր եւ ինչպես պետք է իրականացնեն այս հրեշի հեռացումը՝ առաջիկա գրառմամբ»։