կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 11:45
Քաղաքական

Մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե՝ այո՛, Որոտանը ադրբեջանական տարածք է. Վահե Հակոբյան

Ամենաթողության եւ ամեն ինչ զիջելու պարագայում, այո, ադրբեջանական կողմը լկտիանում է եւ Որոտանի կողքը, հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ են դրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցիր ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ համացանցում արդեն տեսանյութեր կան:

«Իմ ստացած տեղեկություններով, կանգնեցնում են պարսկական բեռնատարները: Մարդատար մեքենաներին եւ հայկական բեռնատարներին չեն խոչնդոտում, բայց բեռնատարներին ստիպում են իրենց պատկերացմամբ, պետտուրք ասեմ, մաքսատուր ասեմ, ինչ-որ գումար են մուրում, գանձում, որից հետո  թողնում են, որ մեքենաները շարժվեն դեպի Երեւան: ԱԱԾ-ն տեսաք ինչ հայտարարություն արդեց՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա, այո, ադրբեջանական տարա՞ծք է: Իսկ Սեւ լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, այնտեղ հիմնական կառույցներ են կառուցում, ինժեներական ակտիվ աշխատանքներ»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը նկատեց, որ այսօր ավելի կարեւորխնդիր չկա, քան Սյունիքն է. «Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրել Կապանը»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նորմալ չհամարեց, որ ԱԱԾ-ն հայտարարություն է անում այն ժամանեկ, երբ արդեն լուսանկարը տարածվել էր, կամ մարզպետը այդ մասին իմանում է տարածված տեղեկություններից:

Հարցին, թե այս խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան, նա խպատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը: Սա մեր բոլոր խնդիրների լուծումն է»:

Հակոբյանը հավելեց, որ  ԱԺ նախագահը պարտավոր է հրավիրել իրենց պահանջած մարդկանց, այսինքն ԱԱԾ տնօրենին եւ գլխավոր դատախազին. «Ես այստեղ տեսնում եմ նաեւ տնտեսական խնդիր: Ինչպես գիտեք ապրանքաշրջանառության 40 տոկոսը կատարվում է Պարսկաստանի կողմից: Ես համոզված եմ, որ Պարսկաստանից եւս լինելու է արձագանք»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեից ադրբեջանցիները Որոտան գյուղի մոտ հենատեկտ են դրել, կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ գումար են գանձում: