կարևոր
1207 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 18:14
Հասարակություն

Այո՛, պատրաստվում ենք․ Իշխան Սաղաթելյանը՝ պայքարի ակտիվ փուլի մասին

Այո՛, պատրաստվում ենք․ Իշխան Սաղաթելյանը՝ պայքարի ակտիվ փուլի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, շուրջ մեկ ժամ տևած, հանդիպումից հետո լրագրողները ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս ներկայացնեն բանակցությունը, ինչո՞վ այն ավարտվեց։ Ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Աշխատանքային պրոցեսը շարունակվում է, կտեսնենք ինչ զարգացումներ կլինեն, որևէ մեկը չի կարող կանխատեսել առաջիկա օրերին մեր երկրին ինչ մարտահրավերներ են սպասվելու, եկեղեցու դեմ արշավը ինչ ծավալների կհասնի, անվտանգային ինչ խնդիրներ կունենանք․ մենք, բնականաբար, աշխատանքները կազմակերպելու ընթացքի մեջ ենք, մենք ամեն օր աշխատում ենք մեր քաղաքացիների հետ, տարածքներում ուժեղացնում ենք մեր կառույցները, շատ հստակ այդ մասին հայտարարել ենք, այո՛, մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանություններին հեռացնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։