Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս:
Ինչու՞ չզարմացա, որովհետեւ Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են: Չզարմացա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած «այո» քարոզող Արամ Սարգսյանի համար Սամվել Ալեքսանյանը գործարար է, իսկ օրինակ Ռուբեն Հայրապետյանը` «ասֆալտին փռելու» ենթակա օլիգարխ: Չզարմացա, թե ինչու՞ է Արամ Սարգսյանը նույն հարթակում կանգնած, երբ պողոսների վարչապետը ՍԴ-ին մեղադրում էր 1996-ի ընտրությունը «դակելու» հարցում, որովհետեւ Արամ Սարգսյանը միգուցե եւ չի հիշում, թե ինչ պաշտոն էր այդ ժամանակ զբաղեցնում Վազգեն Սարգսյանն ու ինչ ներգրավվածություն ուներ այդ ընտրություններում:
Չզարմացա, որովհետեւ 1998-ի իշխանափոխության հիմնական, ես կասեի` առանցքային դերակատարներից Վազգեն Սարգսյանի մտքով չէր անցել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հին է ու նրանից պետք է ազատվել: Այո, չզարմացա, որովհետեւ ես էլ լավ գիտեմ, պողոսների վարչապետն էլ լավ գիտի, թե 2018թ.-ին ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանն ինչպես են քվերակել: Ի դեպ` լավ են արել, որ այդպես են քվեարկել, ճիշտ են արել»։