Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Հրամանագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է այսօր։
Նույն փաստաթղթի համաձայն՝ նստավայրը լինելու է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Նաիրի Պետրոսյանն ԱԳՆ–ում է 1997 թվականից, այնուհետեւ՝ 2009 թվականի ապրիլին նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար, հետագայում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ։ 2018 թվականի ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, գլխավորել է նրա գրասենյակը։
«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ», -2018 թվականի ապրիլին Facebook-ի իր էջում գրել էր Ն.Պետրոսյանը, ինչից մեկ տարի անց հայտարարեց, որ վերադառնում է ԱԳՆ համակարգ։