|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օրերս Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս եւ Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում, տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով եւ հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու եւ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:
Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները: