|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ուկրաինան չարաշահել է իր նախագահողի լիազորությունները ՍԾՏՀ նիստում` սադրիչ ուղղումներ մտցնելով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ամփոփիչ բանաձևում: Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում :
«Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանում ճիշտ կիրառել պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող երկիր: Ուկրաինայի նախագահության ներքո խախտվում են կազմակերպությունների աշխատանքի սկզբունքներն ու համընդհանուր հռչակված նորմերը, չեն ապահովում պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը նիստի աշխատանքներին»,- ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում հանդիմանել են Ուկրաինային այն բանի համար, որ հայկական պատվիրակությունը ստիպված էր լքել նիստերի դահլիճը` ի նշան բողոքի, քանի որ հակահայկական ձևակերպումներով բանաձև է դրվել քննարկման, որին չեն հրավիրել Հայաստանի պատվիրակությանը: Ռուսաստանի պատվիրակությունը ընդհանրապես չի հրավիրվել նիստին: