|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրները ինտեգրման գործընթացների համար պետք է գործընկերություն հաստատեն այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵՏՄ-ն և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀ-ի գագաթաժողովին:
«Մենք իսկապես զարգացնում ենք ԵՏՄ-ն` ստեղծելով խոչընդոտներից զուրկ միջավայր ապրանքների տեղաշարժի համար: Մեր միությունը բաց է փոխգործակցության համար»,- ընդգծել է նա:
ՌԴ վարչապետը հավելել է, որ ավելի վաղ ստեղծվել է Վիետնամի և մի շարք այլ պետությունների հետ ազատ առևտրի գոտի, ինչի առնչությամբ անհրաժեշտ է կառուցել ընդհանուր տարածք բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում` Եվրասիական գործընկերության, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների համար: