|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։
Այսինքն՝ ե՛ւ նա, ե՛ւ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում