Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 9-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը. հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացումը:
Էդուարդ Փանոյանն ավելացրեց, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաեւ կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների եւ գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:
Նիստի արդյունքում հաստատվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ: