|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ևս մասնակցել է, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: