|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով, գրում է interfax.az-ը։
«Մենք տեսնում ենք կեղծ տագնապ և հիստերիա Հայաստանի կողմից։ Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ: Մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք հասանք նրան, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիևը։
Խոսելով Բաքվի և Երևանի բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռևս մնում են «հարցեր, որոնք պետք է քննարկվեն»՝ միևնույն ժամանակ նկատելով, որ «շատ ավելի մոտ են խաղաղությանը, այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չեն տեսնում»