|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։
Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, այսօր Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»
«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը», – նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը հրթիռաշինություն չէ։
«Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին», – հավելել է նա։