|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին Азертадж-ի հետ զրույցում հայտնրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ըստ նրա` կողմերը զրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ակտիվ բանակցությունների շարունակության և հրադադարի ամրապնդման հարցերը:
Հաջիևի խոսքով` երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են ձերբակալված անձանց փոխադարձ փոխանակման հարցը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ փոխանակումը պետք է տեղի ունենա «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ցուցակում պետք է լինեն Դիլհամ Ասքերովի և Շահբազ Ղուլիևի անունները»,- նշել է նա:
Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև գործող ուղիղ կապը: «Նման կապ կա, սակայն այն պետության ղեկավարների, ԱԳՆ կամ ՊՆ ղեկավարների մակարդկաով չէ, այլ ավելի ցածր մակարդակով»,- նշել է նա: