կարևոր
3346 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 14:56
Քաղաքական

Բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտը տևական ժամանակ է՝ ձախողվում է․ Թադևոս Ավետիսյան

Բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտը տևական ժամանակ և համապարփակ ձախողվում է։ Պատճառները տարբեր են' ոլորտի կառավարման և ռազմավարական առաջնության անարդյունավետություն, անպատասխանատու քաղաքական մոտեցում, ոլորտի ընթացիկ վերահսկողության ամբողջական բացակայություն։

Հետևանքը' կանգնել ենք հերթական համակարգային ձախողման փաստի առջև, իսկ իշխանականներն արդեն նշանակել են դրա մեղավոր անձին։

Ամփոփում. հիմնական զեկուցողը վարպետորեն խուսափեց իմ կոնկրետ հարցերին պատասխանելուց։ Լղոզեց' չնշելով հիմնապատճառները, քանի որ դրանք սկսվում և ավարտվում են օրվա իշխանությունների հավաքական անպատասխանատվությամբ, անսահման պոպուլիզմով, միայն իրենց աթոռը ամեն գնով պահելու բացառիկ շահով։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ