Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են այն երեք կարևոր առանձնահատկությունները կամ արտոնությունները, որոնք կառավարությունը նախատեսել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար` նախապես այն հայտարարելով գերակա ուղղություն:
Նախարարը նշեց, որ դեռևս չեն կարող հստակ նշել արտոնությունները, քանի որ պետական բյուջեով դեռևս չեն անցել հարկային ծախսերի ներկայացմանը: «Այո, մենք այդ ոլորտում հարկային առանձնակի արտոնություններ չունենք»,- հաստատեց նախարարը` հավելելով, որ հարևան երկրներում այդ ոլորտը հարկային բարենպաստ դաշտ ունի` հիմնականում ազատում են բոլոր հարկերից:
Վահրամ Ավանեսյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ ոլորտում մտածելու շատ խնդիրներ կան, մասնավորապես` խնդիր է հարուցում կադրերի պակասը, բայց այլ արտոնությունների մասով կառավարությունը դեռևս առաջարկություն չի ներկայացրել Ազգային ժողով:
«Ուրեմն մենք միասին փաստեցինք, որ կառավարությունն այդ ոլորտի զարգացման համար կոնկրետ լուծում չի առաջարկում, բայց բոլոր բարձր ամբիոններից հայտարարում է, որ այն գերակա ուղղություն է»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը: