|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումն անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նախագահի տեղը պատկանում է Հայաստանին՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ պետք է հերթով` այբբենական ցանկով և չորս տարի ժամկետով ղեկավարվի պետությունների ներկայացուցիչների կողմից»,- նշեց փոխարտգործնախարարը և հավելեց, որ կոլեգիայի նախկին անդամները որոշակի պաշտոնավարման ժամկետ ունեին, որը համաձայնագրով նախատեսված էր, և մինչև փետրվար այդ լիազորություններն ավարտվելու են:
«Երկու հարց կար՝ առաջինը` արդյո՞ք պետությունները շարունակելու են երեքական ներկայացուցիչ ունենալ: Որոշում կայացվեց, որ պետք է երկու անդամ լինի: Երկրորդ հարցը նոր ղեկավարին էր վերաբերում, և Հայաստանի թեկնածությունը հաստատվեց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ տարի նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: